Նվիրաբերությունը կարող եք իրականացնել օգտագործելով ստորև նշված պարզ մեխանիզմը:
«Վիրտուալ Մատենադարան»ի տեխնոլոգիական զարգացման ծրագիրը ենթադրում է՝ 1. Վիրտուալ շրջայց Մատենադարանի ներսում՝ ծանոթանալով թանգարանի հիմնական ցուցադրությանը, շրջելով ցուցասրահներում, դիտելով ներկայացված ցուցանմուշները և համապատասխան տեղեկություններ ստանալով: 2. Մատենադարանի գործունեության և նրա առանձին բաժինների մասին պատմող հարուստ և բազմաբովանդակ տեսանյութերի պատրաստում: 3. Մատենադարանյան յուրահատուկ հուշանվերների հավաքածուները առցանց (օնլայն) խանութի միջոցով ներկայացնելու և վաճառքի հնարավորություն: 4. Աուդիոգիդերի ծրագրային հավելվածների ներդրում, ցուցանմուշների վերաբերյալ թվային-տեղեկատվական համակարգի ստեղծում, որոնք հասանելի կլինեն առցանց: 5. Նոր էլեկտրոնային կայքէջի ստեղծում, որը կապահովի Մատենադարանի թանգարանային/ցուցադրական և գիտական համալիրի պատշաճ ներկայացումը և ծանոթացումը աշխարհին, ինչպես նաև ֆոնդերից առցանց օգտվելու հնարավորություն: Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերված գումարների չափը համակարգը գեներացնում է այս էջում: Դրամահավաքի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին: